Հասարակական

Մանկական մահացության ցուցանիշները նվազում են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նվազում են մանկական մահացության ցուցանիշները՝ շնորհիվ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:

Նշվում է, որ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10 տոկոսով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020թթ. միջին ցուցանիշից: Նմանատիպ պատկեր է նաև 0-4 տարեկան երեխաների մահացության պարագայում: Մասնավորապես, 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 211 դեպք, ինչը 8 տոկոսով ցածր է 2020 թվականի և 14 տոկոսով նախորդ 4 տարիների միջին ցուցանիշից:

«Միանշանակ է, որ նման արդյունքներն առաջին հերթին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի հետևանք են, որոնք համավարակի և գերհոգնածության պայմաններում մշտապես առաջնահերթություն են տալիս աճող սերնդի բժշկական օգնությանը և սպասարկմանը»,-նշել է Արմեն Մուրադյանը:

Հայերեն Русский

Ընդդիմությունը հայտարարել է Ցեղասպանության հերքումը քրեականացնելու նախաձեռնության մասին, իշխանությունը հակադարձում է՝ Քրեական օրենսգրքում նման դրույթ արդեն կա

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/04/25

Ասիական ինդեքսները չեն փոփոխվել - 22/04/25

Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթանին

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում փոփոխություն կատարելու նախագիծը

Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող ապագա կառուցել․ «Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավարներ

Դեսպան Վահե Գևորգյանը հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է դառնալ տնտեսական համագործակցության ավելի արդյունավետ ճանապարհ. Գևորգ Պապոյան

Թեհրանում հայտնել են, որ Ռուսաստանը մեծ դեր ունի Իրան-ԱՄՆ բանակցություններում