Սպորտ

Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին. Լևոն Արոնյան 

2 րոպեի ընթերցում

Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին. Լևոն Արոնյան 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հնդկական Կալկաթայի մրցաշարում տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին:

«Ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարում: Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք: Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար, և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Արոնյանը:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է հնդկական Կալկաթա քաղաքում անցկացվող Tata Steel India մրցաշարում: 18 տուրի արդյունքում հայ գրոսմայստերն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսին կիսում էին առաջին հորիզոնականը՝ 11,5-ակսն միավորով: Թայ-բրեյքի երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, և պայքարը շարունակվեց արմագեդոնում, որտեղ Արոնյանը հաղթանակ տարավ սպիտակ խաղաքարերով: Մրցաշարին մասնակցում էր10շախմատիստ:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում