Հասարակական

Կարեն Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, մանրամասնելով, որ Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։

Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։

Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում