Սահակաշվիլիի վիճակը կայուն է. բժիշկների կոնսիլիումի կարծիքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը կայուն Է. բարդություններ չեն դիտվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է ռեանիմատոլոգ Ինեզա Սուլամանիձեն:

Կոնսիլիումը, որն ստեղծվել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ, առաջին անգամ Սահակաշվիլիին այցելել Է Գորիի հոսպիտալում, նոյեմբերի 20-ին: Հաջորդ օրը նրանք անցկացրել են հոսպիտալում՝ գործանականում ամբողջ օրը զննելով Սահակաշվիլիիին:

«Եվս մի քանի օր ուշադիր լինելու կարիք կա, բայց կարող ենք վստահությամբ ասել, որ ներկա դրությամբ մենք դժվարություններ չենք ունեցել»,-ասել Է Սուլամանիձեն:

Նրա խոսքով՝ բուժումն ընթանում Է բժիշկ Էլեն Գիորգաձեի հանձնարարականների համաձայն: Բոլոր ընթացակարգերն անցկացվում են հանգիստ ռեժիմով:

«Ամեն բան կարգավորված Է, ամեն բան հանգիստ Է ընթանում, շատ մարդասիրական ռեժիմով: Պարոն Միխեիլ Սահակաշվիլին ամեն բանից գոհ Է: Այսօր ամեն բան կարգին Է, հուզական վիճակը նորմալացվել Է, ընթացակարգերից ոչ մեկը, որոնք այսօր նրա համար անցկացվել են, անհանգստություն չեն առաջացրել»,-ասել Է Ինեզա Սուլամանիձեն:

Բժշկի խոսքով՝ երեկ Սահակաշվիլիի ճնշումը շատ բարձր Է եղել, բայց այսօր նա իրեն ավելի լավ Է զգում: Սահակաշվիլին հացադուլը, որը տեւել Է 50 օր, դադարեցրել Է նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների հիվանդանոցից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո:

Ներկայում նա գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ: Բացառված չԷ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի:

Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում Է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում Է 9 տարի, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Դեբեդում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը

Հայաստանը դիտարկում է Նիդեռլանդներ և Բենիլյուքսի երկրներ արտահանման ընդլայնման հնարավորությունները

Զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ

«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի

Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 280 չվերթ է չեղարկվել

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը