Ավստրալիան մտադիր է դեկտեմբերին մեղմացնել երկիր մուտքի սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան միջազգային ուղեւորությունները վերսկսելու եւ տնտեսությանն աջակցելու ուղղությամբ հետագա քայլերի շրջանակներում մտադիր Է դեկտեմբերի սկզբից այցագրերի օտարերկրյա պահառուներին թույլատրել մուտք գործել երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

«Որակավորված աշխատողների եւ ուսանողների վերադարձն Ավստրալիա կարեւոր նշաձող Է (դեպի մինչքովիդյան ժամանակներ) վերադարձի մեր ճանապարհին»,-Մորիսոնը լրագրողներին ասել Է Կանբերայում: Ավստրալիան, փորձելով սահմանափակել կորոնավիրուսի տարածումը, 2020 թվականի մայիսին փակել Է միջազգային սահմանները եւ միայն թույլատրել սահմանափակ թվով քաղաքացիների ու մշտական բնակիչների մուտքը:

Վարչապետի խոսքով՝ պլանավորվում Է թույլատրել պատվաստում ստացած ուսանողների, աշխատանքային այցագրեր ունեցողների եւ փախստականների ժամանումը: Վերջին շաբաթներին կանոններն արդեն մեղմացվել են, Ավստրալիա մուտքը թույլատրվել Է երկրի քաղաքացիների ընտանիքի օտարերկրյա անդամներին:

Օտարերկրյա այն ուսանողների վերադարձը, որոնք Ավստրալիայի տնտեսությանը տարեկան շուրջ 35 միլիարդ ավստրալական դոլար (25 միլիարդ դոլար) են բերում, նաեւ լուրջ խթան կդառնա կրթության սեկտորի համար, նշում են դիտորդները:

Լոքդաունի խիստ կանոնները, այդ թվում՝ սահմանների փակմամբ, Ավստրալիային հաջողվել Է հասնել կորոնավիրուսով հիվանդացության ավելի ցածր ցուցանիշների, քան բազմաթիվ այլ երկրներում: Համավարակի ժամանակաշրջանում երկրում հայտնաբերվել Է COVID-19-ի մոտավորապես 200 հազար դեպք եւ 2 հազարից պակաս մահվան դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր

ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը