Տարածաշրջանային

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 100 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 100 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսից մահացել է 100 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 128 հազար 734-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է 5784 նոր դեպք, որից 893-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 6 մլն 69 հազար 559 դեպքից առողջացել է 5 մլն 759 հազար 378-ը:

3431 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է արդեն 56 մլն 383 հազար 179 քաղաքացի, երկրորդ չափաբաժինն արդեն ստացել է 44 մլն 51 հազար 743 իրանցի: Իսկ 705 հազար 196 իրանցի արդեն ստացել է երրորդ չափաբաժինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում