Ադրբեջանն անկանոն կրակել է Տավուշի մարզի սահմանի որոշ ուղղություններով. հակառակորդի կրակը լռեցվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

«Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский Türkçe