1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 17-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Արգենտինայի Սանտյագո դել Էստերոյի նահանգում: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է համանուն քաղաքից 187 կիլոմետր հեռավորության վրա, քաղաք, որտեղ բնակվում Է շուրջ 354 հազար մարդ: Օջախն ընկած Է եղել 561 կիլոմետր խորության վրա: Տեղեկություններ տուժածների եւ ավերածությունների մասին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: