Հասարակական

Վարչապետը խոսեց Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շարժառիթի մասին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը խոսեց Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շարժառիթի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ նախարարի փոփոխության մանրամասները պետք է քննարկվեն՝ առավել ևս պաշտպանության նախարարի դեպքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ նախարարի պաշտոնը հայեցողական է և վարչապետը նախարարին ազատում կամ նշանակում է իր հայեցողությամբ։

«Նախարարի պաշտոնը հայեցողական է և սրանով շատ բան ասվում է։ Չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն՝ առավել ևս պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները։ Հայեցողական բառը ամբողջական պատկերացում է տալիս։ Այսինքն՝ նախարար նշանակվում է տվյալ դեպքում մեր կառուցակարգերի համաձայն վարչապետի հայեցողությամբ և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու շարժառիթին, ՀՀ վարչապետը նշեց, որ փորձը ցույց է տվել և ցույց տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական ընդհանրության բովանդակությունը շատ կարևոր է։

«Այս առումով կարևոր եմ համարում, որ և Արտաքին գործերի նախարարի, և Պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվողները քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում