Հասարակական

Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն ունի բավարար արյան պաշար ցանկացած դեպքերի համար

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն ունի բավարար արյան պաշար ցանկացած դեպքերի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ունի բավարար արյան պաշար բոլոր անհրաժեշտ դեպքերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարության, որում նշվում էր արյան դոնորների շտապ անհրաժեշտության մասին։

«Ժամանակ առ ժամանակ նաև հայտարարություններ են լինում, որպեսզի քաղաքացիներն ավելի ակտիվ կերպով գան և դոնոր հանդիսանան։ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նման հայտարարություններ մշտապես անում է։ Վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված՝ ունենք դոնորության նվազում, ուստի ևս մեկ անգամ հայտարարությամբ հորդորում են քաղաքացիներին արյուն հանձնեն»,- ընդգծեց Ավանեսյանը։

Նախարարը վստահեցրեց՝ արյան պաշարների հետ կապված խնդիր չունեն, այն պարբերաբար համալրվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում