Հասարակական

Արա Ֆիդանյանի խոսքով՝ նոր անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրը մինչև տարեվերջ կլուծվի

1 րոպեի ընթերցում

Արա Ֆիդանյանի խոսքով՝ նոր անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրը մինչև տարեվերջ կլուծվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով անձնագրերի բլանկներ մատակարարող ընկերության մոտ խնդիրներ և դժվարություններ են առաջացել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները շատ երկար սպասում նոր անձնագրերի տրամադրմանը:

«Օրեր առաջ մենք բավականին մեծ խմբաքանակ արդեն ստացել ենք, և որևէ խնդիր այս պահին առկա չէ ու մոտակա ժամանակահատվածում, համենայնդեպս, 821 նմուշի անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիր չի լինի»,- ասաց փոխոստիկանապետը:

Նա նշեց նաև, թե ունեն անձնագրերի նոր մրցույթի հաղթող ընկերություն, որը ևս կարճ ժամանակահատվածում՝ մինչև տարեվերջ, պետք է մեծ խմբաքանակ տրամադրի:

«Այդ խնդիրն ամբողջովին լուծված է»,- վստահեցրեց Արա Ֆիդանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում