Տնտեսություն

Հայաստանը պլանավորում է ազատականացնել էներգետիկ շուկայի մի հատվածը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պլանավորում է ազատականացնել էներգետիկ շուկայի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը 2022 թվականի փետրվարից անցնելու էներգետիկ նոր մոդելի. շուկայի որոշ հատված կազատականացվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով փոքր հիդրոէլեկտրակայաններին վերաբերող հարցին։

«Պետության կողմից այդ էլեկտրակայաններին տրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխիքը նոր կարգավորումների դեպքում այլևս չի գործելու։ Իրենք ազատ են` միանալու շուկայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակին և իրականացնելու առևտուր` բոլոր առևտրային կանոններին համապատասխան»,-ասաց Բաղրամյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում