Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-36/21. Չարխչյան, Եվրիպիդես, Օգնոս

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-36/21.  Չարխչյան, Եվրիպիդես, Օգնոս

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Հովիկ Չարխչյան, «Չարենց և Արﬔնուհի. Սիրախաղ կրակի հետ»

Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արﬔնուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու ﬕնչ օրս անհայտ փաստերի հիման վրա:

Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնել ﬔծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծուﬓերի ﬕջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ հերոսները ﬕնչև վերջ հավատարիմ են ﬓում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Եվրիպիդես, Ողբերգություններ

Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Եվրիպիդեսի (մ.թ.ա. 480–406) հինգ նշանավոր ողբերգություն՝«Մեդեա», «Հիպպոլիտոս»,«Էլեկտրա», «Բաքոսուհիներ» (որից, ըստ Պլուտարքոսի տեղեկության, հատվածներ են բեմադրվել հայոց Արտավազդ II թագավորի պալատում) եւ «Իփիգենիան Ավլիսում», բոլորը՝բնագրային նոր թարգմանությամբ: Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն ողբերգությունները, այլեւ համառոտ ներկայացվում են Եվրիպիդեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները եւ ողբերգությունների կառուցվածքային ու տաղաչափական հատկանիշները: «Բաքոսուհիներ»-ը, որ Արամ Թոփչյանի բնագրային թարգմանությամբ առաջին անգամ լույս է տեսել 1995 թ., սույն հատորում ընդգրկված է էապես բարեփոխված տարբերակով։ Հին հունարենից թարգմանությունը և առաջաբանը՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Էվան Օզնոս, «Ջո Բայդեն»

Նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն Կրտսերին անվանում են եւ՛ խիստ բախտավոր, և՛խիստ անբախտ մարդ։ Նա 50 տարի շարունակ քաղաքական կայուն կարիերա է արել եւ հասել է Սպիտակ տուն։ Միաժամանակ այդ վերելքն ուղեկցվել է անձնական ծանր կորուստներով, հիասթափություններով ու տառապանքով։ Հայտնի լրագրող Էվան Օզնոսը միաձուլում է բարձրակարգ լրագրությունն ու ավելի ընդարձակ կոնտեքստը։ Նա ներկայացնում է նախագահի՝ 2020 թվականի արտասովոր ընտրության բնույթն ու նշանակությունը։ Գիրքը հիմնված է հեղինակի ծավալուն հարցազրույցների վրա։ Հեղինակը սերտ շփվել է Բայդենի ու նրա ընտանիքի անդամների հետ։ Նրա զրուցակիցներն են եղել նախագահ Բարաք Օբաման, Քորի Բուքերը, Էմի Կլոբուշարը, Փիթ Բութիգիեգը եւ բազում ակտիվիստներ, խորհրդականներ, ընդդիմադիրներ. ավելի քան 100 մարդ։ Այս գիրք-դիմանկարը լույս է սփռում Բայդենի երկար ու իրադարձություններով հարուստ կարիերայի վրա։ Բայդենը Սենատում է, հետո, որպես Օբամայի փոխնախագահ, 8 տարի Սպիտակ տանն է։ Նախագահական մրցավազքը Հիլարի Քլինթոնին զիջելուց հետո Բայդենը հաղթահարում է քաղաքական ամայությունը, Դոնալդ Թրամփին ձեռնոց նետելու և Քամալա Հարիսին փոխնախագահ նշանակելու որոշում է կայացնում։ Այս երանգավորված դիմանկարում հեղինակը Բայդենին ներկայացնում է իր թերություններով ու վճռականությամբ։ Բայդենը ներկայանում է որպես ողբերգությունների ու տառապանքների միջով անցած մի մարդ, որն այս պատմական ժամանակահատվածում զարմանալիորեն համապատասխանում է իր պաշտոնին։ Թարգմանիչ՝ Դավիթ Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում