Միջազգային

Մերկելը Գերմանիայի քաղաքացիներին պատվաստվելու կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Մերկելը Գերմանիայի քաղաքացիներին պատվաստվելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նախազգուշացրել է քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով սպասվող դժվարին օրերի մասին և կոչ արել բոլորին պատվաստվել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջիկայում դժվար շաբաթներ են, և ես շատ անհանգիստ եմ: Խնդրում եմ բոլորին, ով դեռ պատվաստված չէ, ևս մեկ անգամ մտածել»,- ասել է Մերկելը:

Իսպանիայի ու Պորտուգալիայի օրինակով նա նշել է բուսթերային պատվաստման կարևորությունը նրանց համար, ովքեր շուրջ կես տարի առաջ արդեն պատվաստում իրականացրել են:

Գերմանիայում վերջին շաբաթվա ընթացքում արագացված տեմպերով աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Իշխանությունները սկսել են սահմանափակումներ կիրառել նրանց համար, ովքեր հրաժարվում են պատվաստվելուց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում