Եվրոպա

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 3,5 միլիարդ եվրոյի հերթական մասնաբաժնի տրամադրմանը

1 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 3,5 միլիարդ եվրոյի հերթական մասնաբաժնի տրամադրմանը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային մակրոֆինանսական օգնության՝ 3,5 միլիարդ եվրոյի չափով հերթական մասնաբաժնին, որն ավելի վաղ խոստացել էր Եվրահանձնաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս գումարը կազմում է չվերադարձվող դրամաշնորհների և վարկերի մի մասը և կդառնա ԵՄ-ի կողմից հաստատված երրորդ մասնաբաժինը։ Այս մասնաբաժնի վճարումից հետո Ուկրաինային ԵՄ հիմնադրամից տրամադրված գումարը կկազմի 20 միլիարդ եվրո։ 

Ըստ հայտարարության՝ երրորդ մասնաբաժինը ստանալու համար Կիևը բավարարել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք առաջադրվել են «Ուկրաինայի պլանի» շրջանակներում։ Դրանք ներառում են վերականգնվող էներգիայի օգտագործումն ավելացնելու համար բարեփոխումների անցկացումը, էներգետիկայի ոլորտը կարգավորող մարմնի ինքնիշխանության ավելացումը, սահմանն անցնելու ընթացակարգերի պարզեցումը՝ համաձայն ԵՄ չափանիշների, գյուղատնտեսության զարգացման համար ռազմավարության որդեգրումը և այլն։

«Ուկրաինայի պլանը» սահմանում է Կիևի մտադրությունները՝ կապված երկրի վերականգնման, վերակառուցման և արդիականացման հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում