Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Լավրովը հայտնել է այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ:

Լավրովը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Փարիզում տեղի է ունեցել Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ բոլորն իրենց աջակցությունն են հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կնքված համաձայնությանը:

Խոսելով Փարիզում ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման մանրամասներից՝ Լավրովը հայտնել է. «Ընդգծվել է ռուս խաղաղապահ ուժերի գործունեության առաջընթացը մի շարք հումանիտար հարցերի կարգավորման գործում: Նշվել են մի շարք ուղղություններ, որտեղ հարկավոր է անել ավելին: Այս առումով համանախագահների գործունեությունն առաջիկայում կենտրոնացած է լինելու հումանիտար հարցերի կարգավորման վրա՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի տարածաշրջանում հայկական ու ադրբեջանական համայքները ստեղծեն վստահության մթնոլորտ, կառուցողական փոխզիջումների ոգով կարգավորեն առօրյա հարցերը»:

Հայերեն العربية English Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա