Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 1251 դեպք. մահացել է 39 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 1251 դեպք. մահացել է 39 մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328 հազար 81 դեպք, որից 292 հազար 92-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 հազար 642 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 237 հազար 401 թեստավորում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 10 հազար 338 թեստավորում, հաստատվել է 1251 նոր դեպք: Առողջացել է 2192, մահացել՝ 39 մարդ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6976 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1371 է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում