Սպորտ

Կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը չեղարկվել է 

1 րոպեի ընթերցում

Կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը չեղարկվել է 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում դեկտեմբերի 6-19-ը նշանակված բռնցքամարտիկանանց աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը ասել է, որ կարևորը մասնակիցների առողջությունն է: Որոշ թիմեր նախապատրաստվում են առաջնությանը: Բայց նրանք մրցաշարի չեղարկումից չպիտի հիասթափվեն, քանզի առավել կարևոր է մարզուհիների, պաշտոնյաների, շահագրգիռ մյուս հանձնախմբերիանվտանգության ապահովումը:

Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ, այս օրերին, աշխարհի առաջնության նախապատրաստական հերթականհավաքն Աբովյանում անցկացնում է ՀՀ կանանց բռնցքամարտի հավաքականը:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում