Միջազգային

Կամչատկայում Կարիմի հրաբուխն ավելի քան 5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

1 րոպեի ընթերցում

Կամչատկայում Կարիմի հրաբուխն ավելի քան 5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամչատկայում Կարիմի հրաբուխը նոյեմբերի 12-ին մոխրասյուն Է արտանետել: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի հեռավորարեւելյան բաժանմունքի հրաբխային ժայթքումների հակազդման Կամչատկայի խումբը (KVERT), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մոխրաշլեյֆը տարածվել Է հրաբխից դեպի հյուսիս-արեւելք 56 կիլոմետր հեռավորության վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ KVERT-ը սահմանել Է ավիացիայի համար վտանգավորության առավել վտանգավոր գունային կոդը՝ նարնջագույնը: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունում «Ինտերֆաքս»-ին հաղորդել են, որ մոխրաշլեյֆի տարածման ճանապարհին բնակավայրեր չկան:

«Բնակելի շրջաններում մոխաթափեր չեն գրանցվել»,-ասել են ԱԻՆ-ում: Սա մոխրի արտանետման արդեն երրորդ դեպքն Է շաբաթվա ընթացքում: Նախորդները գրանցվել են նոյեմբերի 9-ին եւ 10-ին: Կարիմի (1536 մետր բարձրությամբ) հրաբուխն ամենաակտիվներից մեկն Է Կամչատկայում, որը գտնվում Է երկրամասի Ելիզովի շրջանում՝ Պետրոպավլովսկի Կամչատկայից 125 կիլոմետր դեպի հյուսիս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում