Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
1 րոպեի ընթերցում
![Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1067759.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով՝ որպես խորհրդանշական քայլ 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի կապակցությամբ` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:
«Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,-ասված է հաղորդագրությունում: