Միջազգային

 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայում

1 րոպեի ընթերցում

 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նիկարագուայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 02:53-ին (Երեւանի ժամանակով 06:53-ին):

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնն ընկած Է Մասաչալա բնակավայրից 76 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք:

Երկրաշարժի օջախը գտնվում Է 35 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում