Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն այս պահին չկա․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Անդրադառնալով հարցին՝ նոյեմբերի 9-ին որևէ հանդիպում կա՞, եթե կա, ինչպիսի՞ն է օրակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա»։

Վարչապետն անդրադարձել է նաև հարցին՝ կարող ենք արձանագրել, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է․ «Գիտեք, այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Պետք է արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել»,- ասել է վարչապետը։

Հայերեն Русский

Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը

LinkedIn Local Yerevan 2025. նոր նշաձող բիզնես նեթվորքինգի մշակույթում

Գյումրիում կանցկացվի «Իսահակյան-150» հոբելյանական միջոցառումների շարք

Ստամբուլում տեղի կունենա երկու եռակողմ հանդիպում. ԶԼՄ-ներ

Ծիծեռնակաբերդի բարձունքի անխնամ տարածքն անտառային գոտու է վերածվել

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել

ԵՊՀ-ն շարունակում է մնալ գիտելիքի ստեղծման, պահպանման ու փոխանցման ամենակարևոր հարթակը Հայաստանում. ռեկտոր

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն

Թուրքիան պետք է փորձի կանխել նոր հնարավոր լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Եվրախորհրդարանի պատգամավորի հարցազրույցը