Քաղաքականություն

Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Շատ մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում: Հատկապես դա արտահայտվում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, նաև որոշ եվրոպական երկրներից»,–ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հարցին՝ Աբրահամյանը նշեց, որ Ռուսաստանից որևէ գործարքի կամ դրա ծավալի մասին տեղեկատվություն չունի:  

«Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ Ադրբեջանի կողմից՝ վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը: Եվ միայն կանխատեսելիության դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրներից ինչ սպառազինություն է գնում»,–ասաց պատգամավորը:

Նա դա շատ կարևոր համարեց ռազմաքաղաքական իրադրությունը գնահատելու և համապատասխան սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար:  

Կարդացեք հոդվածը` EspañolქართულიРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում