Իրանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Օրմուզի նեղուցի շրջանում
1 րոպեի ընթերցում
![Իրանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Օրմուզի նեղուցի շրջանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1067531.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերը կիրակի Օրմուզի նեղուցի շրջանում սկսել են «Զոլֆաքար-1400» զորավարժությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:
Զորավարժություններին մասնակցում են ԻԻՀ հետևակի ստորաբաժանումները, մեքենայացված զորամասերը, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը։ Բացի այդ, դրանցում ներգրավված են ռադիոլոկացիոն պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Իրանի զինված ուժերն այդ շրջանում վարժանքներ են անցկացնում ամենամյա հիմունքներով։