Սպորտ

«Ռոմա»-ն ոչ-ոքի է խաղացել «Բուդյո-Գլիմտ»-ի հետ, Մխիթարյանը մասնակցել է միայն առաջին կեսին 

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն ոչ-ոքի է խաղացել «Բուդյո-Գլիմտ»-ի հետ, Մխիթարյանը մասնակցել է միայն առաջին կեսին 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում հյուրընկալել էր «Բուդյո-Գլիմտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն երկու գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը, ևս երկուսն ընդունելով սեփականը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, երկրորդ կեսին փոխարինվեց:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն ունի 7 միավոր և ենթախմբում երկրորդն է: Առաջատարը «Բուդյո-Գլիմտ»-ն է:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում