Հասարակական

ՀՀ-ում այսուհետ ավտոմեքենայի համարանիշերի հափշտակության դեպքում նույն համարանիշերը կվերականգնվեն

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում այսուհետ ավտոմեքենայի համարանիշերի հափշտակության դեպքում նույն համարանիշերը կվերականգնվեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ ավտոմեքենայի համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը կվերականգնվեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հայաստանում բազմաթիվ դեպքեր էին արձանագրվել, երբ հանցագործները տեղեկացված լինելով,որ ավտոմեքենայի երկու համարանիշերի կորստի դեպքում նույն համարը վերականգնելը հնարավոր չէ, գողացել են սովորականից թանկ, որոշ դեպքերում նույնիսկ մի քանի միլիոն դրամանոց, այսպես ասած «գոլդ համարանիշեր», և «Տելեգրամ»-ի միջոցով կապ հաստատելով տերերի հետ կապ հաստատել, պահանջել գումար դրանք վերադարձնելու դիմաց:

Քաղաքացիների դիմում-բողոքները հաշվի առնելով, հուլիսի 15-ին ավտոմեքենայի զույգ համարանիշների կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն: Կառավարության տվյալ որոշմամբ թույլատրվել է 2020 թվականի հունվարի 1-ից կորցված կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել դրանց կրկնօրինակը համապատասխան արաբական թվով թվագրված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում