Տնտեսություն

2018-ից սկսած սուբվենցիոն ծրագրերով մարզերում իրականացված ծրագրերը հասնում են 200 մլն դոլարի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն 9 մարզերի մարզպետարաններին գումար է հատկացնում՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ կարիք է առաջացել ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին հատկացնել ևս 532 մլն դրամ՝ համապատասխան շինարարական աշխատանքները ֆինանսավորելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին քաղաքական որոշում են կայացրել, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը։ «Սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է՝ մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման և կապիտալ ներդրումների ծրագրեր, որոնք ներկայացվում են կառավարություն։Կառավարությունը քննարկում է, հավանություն է տալիս այդ ծրագրերին և իրականացնում է համալիր ֆինանսավորում. ըստ բովանդակության տարբեր տոկոսներով է իրականացնում այդ համաֆինանսավորումը։ Եվ այսօր մենք հերթական չափաքանակն ենք հատկացնում 9 մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու և վճարելու համար։ Նախկինում մենք Սյունիքի մարզին առանձին վճարումներ իրականացրել ենք։ Ընդհանարապես Սյունիքի մարզին, բացի սուբվենցիոն ծրագրերից, նաև 1 մլրդ դրամ հատկացում արեցինք՝ մարզի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով։ Նաև վերջերս ևս 500 մլն դրամի հատկացում արեցինք, որը նույնպես պետք է այս ընդհանուր ծրագրերի իրականացման պրոցեսում հաշվի առնել»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բոլոր մարզերում իրականացվել է 1193 ծրագիր։ Ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 47 մլրդ դրամ։ Ծրագրերի բովանդակությունը հետևյալն է՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, հիմնանորոգում, ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում, փողոցային լուսավորության կառուցում, վերականգնվող էներգետիկա, բնակարանների գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում կամ նորոգում և այլն։

«Ըստ էության, երբ ծրագրերը վերլուծում ենք, հասկանալի է դառնում, որ 2018-2020 թվականներին գործնականում պիտի չունենանք գեթ մեկ բնակավայր, որտեղ շատ կոնկրետ շոշափելի սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել։ Սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումն արդեն տեղի էր ունեցել և լիարժեք գործարկման մեջ էր։ Եթե 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, ապա միայն 2021 թվականին այս պահին ընթացքի մեջ են 678 ծրագրեր՝ 48 մլրդ 400 մլն դրամ արժեքով»,- ասաց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ 2018-ից սկսած մարզերում սուբվենցիոն ծրագրերի ծավալը ընդհանուր հասնում է 200 մլն դոլարի:

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն