Իրանը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսի իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության փոխղեկավար Ալի Բաքերի-Քանին:

«Էնրիկե Մորայի (ԳՀՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցություններում ԵՄ-ից համակարգող) հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվել ենք՝ նոյեմբերի 29-ին վերսկսել բանակցությունները Վիեննայում»,-գրել Է Բաքերի-Քանին իր Twitter-ում:

ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունն իր կողմից տարածել Է մամուլի տեղեկագիր, որտեղ հաստատել Է այդ ամսաթիվը: Այնտեղ ճշտել են, որ բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի ներկայացուցիչները:

«Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից Համատեղ հանձնաժողովի նախագահ կդառնա Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան»,-նշվում Է հայտարարության մեջ:

Վիեննայում միջազգային կազմակերություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես հաստատել Է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը: Նա իր Twitter-ում գրել Է, որ այդ «երկար սպասված կոլեկտիվ որոշումը» ամերիկյան պատժամիջոցների չեղարկման եւ «2015 թվականի գործարքի միջուկային դրույթների լիակատար իրականացմանն» Իրանի վերադարձի ուղի Է բացում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский Türkçe

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից