Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզի Masters -ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրանիկ մրցախաղում Խաչանովի մրցակիցըՇվեդիայի ներկայացուցիչ Միկայել Իմերին էր: 1 ժամ 49 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:4, 7:5 հաշվով: Նրա հաջորդ մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Գրիգոր Դմիտրովն է:
Փարիզի Masters մրցաշարին մասնակցում են 56 թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն դոլար: