5,7 եւ 5,9 մագնիտւդներով երկրաշարժեր են տեղի ունեցել Ֆիջիի ափերի մոտ եւ Չիլիում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 3-ին 5,7 մագնիտուդով երկրաշաժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջիի ափերից ոչ հեռու: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ Էպիկենտրոնը գտնվել Է մայրաքաղաք Սուվայից (բնակչությունը շուրջ 77,3 հազար), 900 կիլոմետր դեպի հարավ - արեւելք:

Օջախն ընկած Է եղել 35 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել:

Նույն օրը 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիում: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է մայրաքաղաք Սանտյագոյից (բնակչությունը՝ շուրջ 4,8 միլիոն) 93 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք:

Օջախն ընկած Է եղել 116 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский