Հայ լրագրողները Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարից վերադարձել են արծաթե մեդալներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը՝ եզրափակիչում զիջելով Մոլդովայի հավաքականին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը, որն անցկացվել է 2-րդ անգամ, այս տարի մասնակցել են լրագրողական թիմեր Հայաստանից, Վրաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից։ Թիմերը բաժանված էին երկու խմբի, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված էին տարբեր խմբերում։

Հայաստանի թիմը Վրաստան էր մեկնել փոքր կազմով, առաջատար խաղացողներից շատերը կորոնավիրուսի կամ վնասվածքի պատճառով չկարողացան մասնակցել մրցաշարին, եւ մեր լրագրողները հանդես եկան առանց փոխարինումների։ Խմբային փուլում մեր հավաքականը 1:1 հաշվով ավարտեց Օդեսայի թիմի դեմ խաղը, ապա 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանին։ Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 3:2 հաշվով հրաշքով կարողացավ հաղթել խմբի առաջատար Վրաստանի թիմին՝ հաղթանակը պոկելով խաղի վերջին վայրկյաններին։

Կիսաեզրափակիչում հայ լրագրողները մրցեցին մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Կիեւի թիմի հետ՝ համառ պայքարում պոկելով հաղթանակը՝ 4:3։ Իսկ ահա եզրափակիչում մեր տղաներին հաջողվեց մոլդովացիներին դիմադրել միայն առաջին խաղակեսում, երկրորդում զգացնել տվեց առանց փոխարինումների խաղը, ֆուտբոլիստների հոգնածությունը եւ մոլդովացիների ավելի կազմի երիտասարդ լինելը, հենց նրանք էլ հերթական անգամ նվաճեցին հաղթողի կոչումը։

Հայաստանի հավաքականի դարպասապահ Վահե Խաչատրյանը արժանացավ մրցաշարի լավագույն դարպասապահի տիտղոսին։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան էր։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը Toto Gaming բուքմեյքերական ընկերությունն էր։

Հայերեն Русский Türkçe

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին