Միջազգային

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 2-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Լուայոտե կղզիների խմբի մերձակայքում, որոնք պատկանում են Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիային՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքին: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայից, որի բնակչությունը շուրջ 93 հազար Է, 525 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած Է եղել 80 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում