Հասարակական

ԱԱԾ տնօրենի տեղակալը մանրամասնել է՝ երբ կավարտվի սահմանապահների համար տնակների տեղադրումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանապահների համար տնակների տեղադրումն ամբողջությամբ կավարտվի մինչև նոյեմբերի վերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով բյուջեի նախագծին, նախ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ծրագրում դեղորայքի ավելացումը:

«Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում, և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում մենք չենք ունեցել: Բավականին մեծ քանակությամբ ժամկետային զինծառայողներ են: Այդ իսկ պատճառով մենք ավելացրել ենք դեղորայքի գնման գումարը, որ կարողանանք ապահովել»,-ասաց Հակոբյանը:

Նա, անդրադառնալով պայմաններին, որում իրականացվում է ծառայությունը, ասաց. «Պայմաններ դեռ չունենք: Կառուցվում են նոր ուղեկալներ: Մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ: Այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում»:

ՔՊ-ից Արմեն Խաչատրյանը նկատեց, որ Գորիս-Որոտան հատվածում կան սահմանապահ զորքերի հենակետեր, ուղեկալներ, բայց խնդիր կա տնակների, կացարանների մասով: «Մեր սահմանապահները, ինչքանով, որ տեսնում ենք, այնքան էլ ապահովված չեն այդ կացարաններով, տնակներով: Գիտեմ, որ միջոցառումներ են իրականացվում այդ ուղղությամբ»,-ասաց նա ու հետաքրքրվեց արդյունքներով:

Հակոբյանը պատասխանեց. «Մինչև նոյեմբերի վերջ մենք կվերջացնենք բոլոր տնակների տեղադրման հարցը: Այս պահին 99 տոկոսով կատարված է, տնակների մեջ են մեր զինծառայողները: Մեկ հատ անցյալ շաբաթ ենք տեղադրել Որոտանի ճանապարհի վրա: Մեկ տեղ է մեզ մնացել վրան, ինչը կվերացնենք, մինչև նոյեմբերի վերջ բոլորն ապահովված կլինեն տնակներով»:

Նա հավելեց, որ վերջերս է վերադարձել Սյունիքից՝ նշելով, զինծառայողները ճիշտ է շատ դժվարին պայմաններում են ծառայում՝ եղանակային պայմաններով պայմանավորված, բայց բավականին ապահովված են և սնունդով և հանդերձանքով: Բայց ԱԱԾ տնօրենը հանձնարարել է էլ ավելի շատ ուշադրություն դարձնել, մինչև կլինի նոր ուղեկալների կառուցման վերջը:

Հայերեն

Բայդենը BBC-ին տված բացառիկ հարցազրույցում քննադատել է Թրամփի քաղաքականությունը

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով ներկայացրել է կառուցապատման թույլտվություններ ստանալու հիմնական քայլերը

2025-ի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրում. ԳԹԿ դիտարկումները

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է Եվրոպա կատարելիք այցը

Wizz Air-ը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրներ նոր չվերթներ մեկնարկելու մասին

Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից 66 մարդ է զոհվել

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել