Սպորտ

Բռնցքամարտի ԱԱ. Դարչինյանը և Տոնականյանը լքում են պայքարը, Չալոյանը հաջորդ փուլում է 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ԱԱ. Դարչինյանը և Տոնականյանը լքում են պայքարը, Չալոյանը հաջորդ փուլում է 

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մի քանի անդամներ լքել են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը մրցել է Ֆրանսիայից Սոֆիանե Օումիհեի հետ: Երրորդ ռաունդում Տոնականյանը ձեռքի վնասվածք է ստացել և չի շարունակել պայքարը:

71 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում Արման Դարչինյանը մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Օբեդ Բարտիեի հետ և զիջել 1:4 հաշվով:

Բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգում առաջ է շարժվում նաև մեծահասակների աշխարհի առաջնությունում: Գյումրեցի մարզիկը կամային գեղեցիկ հաղթանակ տոնեց Կոլումբիան ներկայացնող Քրիստիան Սալգադոյի նկատմամբ: 1/4 եզրափակիչում Չալոյանի մրցակիցը ուզբեկ Լազիզբեկ Մուլիջանովն է, որի հետ մրցելու փորձ հայ մարզիկն արդեն ունի: Մենամարտը կկայանա նոյեմբերի 2-ին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում