Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ հոկտեմբերի 29-ի առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն, ընդգծելով, որ երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ:

«Փոքրիկն ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Լսեք մասնագետներին, պատվաստվեք ու պաշտպանեք ձեր ընտանիքի անդամներին այս նենգ հիվանդությունից»,-գրել է Շուշան Դանիելյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում