ԵՐԵՎԱՆ, 29ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հստակեցնելով շարժական կայանների միջոցով պատվաստումների համար սահմանված նոր վայրերն ու ժամանակացույցը:
Երևանում.
Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` ժամը 12:00-16:30
ԵՊՀ` ժամը 11:30-15:30
«Ռոսիա մոլ»` ժամը 16:00-20:00
«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` ժամը 13:00-17:00
Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` ժամը 13:00-16:30
Կասկադ համալիր` ժամը 13:00-16:30
Մարզերում.
Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ)՝ ժամը 11:00 -16:00
Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` ժամը 10:30-16:00