Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, որին Արմեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հռոմի պապն ինձ պատվիրակել է Ձեզ հանձնել Վատիկանի բարձրագույն պարգևը: Սա վկայությունն է մեր երկրների միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների: Երևանում բացելով Առաքելական նվիրակությունը՝ մենք ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել և աշխարհին ցույց տալ պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգի կարևորությունը մեզ համար»,- ասել է Սուրբ Աթոռի՝ այս օրերին Հայաստանում գտնվող փոխպետքարտուղարը:

Նշվել է, որ նախագահ Սարգսյանն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, ով արժանանում է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին:

Մեծ պատիվ համարելով այդ բարձր պարգևը ստանալը՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Ես այն ընդունում եմ որպես իմ համեստ աշխատանքի գնահատական, ինչպես նաև որպես ճանաչում այն փաստի, որ ես Հայաստանի առաջին դեսպանն եմ եղել Սուրբ Աթոռում: Ես մշտապես աշխատել եմ՝ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու»:

Առանձնակի հպարտությամբ հիշելով 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը և կարևորելով մշակութային երկխոսության շարունակումը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորել նոր ցուցադրությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը:

«Դա մեր պետությունների միջև հարաբերությունների մասին պատմելու ևս մեկ ճանապարհ կլինի, ինչպես նաև ապագայի մասին խոսելու առիթ»,-ասել է նախագահը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի հետ, որը Հայաստան է ժամանել Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացման առիթով:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել.«Շատ ուրախ եմ, որ Սուրբ Աթոռն արդեն մշտական ներկայություն կունենա այստեղ: Դա լավ նորություն է Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու համար»:

Արմեն Սարգսյանն իր ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել Ֆրանցիսկոս Պապին և երախտագիտությամբ նշել, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների փուլում Վատիկանը համերաշխության ձեռք է մեկնել մեր պետությանն ու ժողովրդին:

«Մենք բոլորս հիշում և մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Հռոմի Պապից ու Վատիկանից»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հեռախոսազրույցը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1252-ի

Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ օրենսդրական նախաձեռնություն

Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը ներառում է ուրանը մինչև 20% հարստացնելու պլան. WSJ

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտների հավաքագրումն ավելացել է 14․6 տոկոսով

Ձորագյուղի Սանգար ամրոցը և շրջակայնքի հին բնակատեղիները

Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ