Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հայ-թուրքական կարգավորման հարցով խորհրդակցում է Ադրբեջանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNN Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, թե այդ ուղղությանն առնչվող հարցերի շուրջ Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն «CNN Türk»-ին ասել է, որ թուրքական կողմը այդ հարցը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած այցի ժամանակ:

«Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ: Միաժամանակ դրական ազդակներ եկան Հայաստանից: Մենք էլ մեր հերթին հայտարարեցինք, որ կպատասխանենք Հայաստանի դրական քայլերին, բայց թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին՝ դա նույնպես քննարկում ենք», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Մևլութ Չավուշօղլուն նման հայտարարություն արել էր նաև սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Օգոստոսից սկսած՝ Երևանը և Անկարան մի քանի անգամ բարձր մակարդակով փոխանակվել են երկկողմ հարաբերությունները կարգավորելու մասին դրական ազդակներով, սակայն գործնական քայլեր այս ուղղությամբ դեռ չեն արվել՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրապարակային հայտարարություններին: Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Վրաստանի վարչապետը իրեն է փոխանցել հանդիպման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, սակայն Հայաստանի վարչապետի խոսնակն ի պատասխան նշեց, որ վարչապետի պատկերացմամբ՝ բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումները:

Հայերեն العربية English Français Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը