Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Չեխիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Չեխիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 28ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Եվրամիության շրջանակներում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների գործակցությանը՝ ձեռքբերումներ արձանագրելով տարբեր ոլորտներում»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում