Սպորտ

Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը ԱԱ 1/16-րդ եզրափակիչում են

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը ԱԱ 1/16-րդ եզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1/32-րդ եզրափակիչում Եղիկյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցն ավելի շատ հարվածներ հասցրեց, և բոլոր մրցավարները նախապատվությունը տվեցին Իտալիայի ներկայացուցչին: 2-րդ ռաունդում հայ մարզիկը փոխեց մարտավարությունը, սկսեց ավելի շատ հարվածել ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ՝ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունն ավելի նկատելի էր, և նա վստահ հաղթանակ տարավ:

60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ պետք է մրցեր հնդիկ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով , ռինգ դուրս չեկավ, և հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում