Պաշտոնական

Արմեն Սարգսյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 26ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ընտրություններում հաղթանակը հաստատապես վկայում է, որ Ուզբեկստանի ժողովուրդը մեծապես աջակցում է երկրի համապարփակ զարգացմանն ու արդիականացմանը, տնտեսության վերելքին, ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ու տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությանը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցությունն այսուհետ ևս կամրապնդվի և առավել կզարգանա՝ ընդգրկելով նոր, հեռանկարային ոլորտներ»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում