Հայաստանը Կիպրոսի հիմնահարցում շարունակելու է աջակցել այդ երկրին. ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարարին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով արդյունավետ համագործակցությունը: Նա մեծապես կարեւորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ:

«Կողմերն անդրադարձել են Կիպրոսի հիմնահարցին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում շարունակելու է աջակցել Կիպրոսին եւ կողմ է բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձեւերի սկզբունքները: Երկուստեք արձանագրվել է անել առավելագույնը համագործակցությունն ու բարեկամությունն առավել ամրապնդելու ուղղությամբ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի անգնահատելի դերակատարությունը Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կյանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործմանը:

Զրուցակիցները քննարկել են կիպրական կողմի ներդրումային հնարավորությունները` կարեւորելով Կիպրոսի հետ տնտեսական եւ զբոսաշրջային համագործակցությունը:

Հայերեն English Français Русский Türkçe

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ