ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դատապարտել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի հարավային հատվածի ճանապարհներով անցնող իրանական բեռնատարներից տուրքեր գանձելու Ադրբեջանի քայլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեսպանն ասել է «Tasnim»-ին տված հարցազրույցում, ցավալի համարելով այն, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները պարտավորված են եղել վճարել տուրքեր:

Նշվում է, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության՝ Հայաստանի հարավային հատվածի տարանցիկ երթուղում իրավիճակը պետք է մնար անփոփոխ, մինչև նոր երթուղու ավարտը:

Դեսպանը պարզաբանել է, որ տարանցիկ երթուղին օգտագործվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում: «Իրանական բեռնատարները վճարում են տուրքեր Հայաստան հասնելու ժամանակ և չի ակնկալվում, որ նրանք տուրք պետք է վճարեն 100 կմ անց ևս: Մենք ակնկալում ենք, որ նրանք (Ադրբեջանի Հանրապետությունը) կդադարեցնեն դա մինչև լրացուցիչ ճանապարհի կառուցումը և որ նոր խնդիրներ չեն առաջանա»,-նշել է դեսպանը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ