Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները առաջվա պես պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին միջուկային գործարքի շուրջ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները ատոմային էներգիայի ոլորտում նախագահ Բայդենի վարչակազմի քաղաքականությանը նվիրված օնլայն համաժողովի ժամանակ:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ պատրաստ ենք ուղիղ բանակցություններին: Մեր դիրքորոշումը անփոփոխ է՝ մենք պատրաստ ենք վերադառնալ փոխադարձ վստահության վրա հիմնված բանակցություններին», - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Ֆայները՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը առաջվա պես տարաձայնություններ ունեն այն հարցի շուրջ, թե ի՞նչ է նշանակում հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրի դրույթներին:

Իրանի միջուկային համաձայնագիրը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, ստորագրվել է 2015 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների ու Գերմանիայի միջև՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով: Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում ընդունեց իր երկիրը նշված համաձայնագրից դուրս բերելու մասին, սակայն գործող նախագահը՝ Ջո Բայդենը, կողմ է Գործողությունների համապարփակ ծրագրին ամերիկյան կողմի մասնակցությունը վերականգնելուն:

Հայերեն العربية English Français Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը