Տարածաշրջանային

Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այցով Մոսկվայում գտնվող Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են տարածաշրջանում գործունեություն ծավալել, որը կապահովի անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ IRNA-ի հետ զրույցում Բաքերին ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ զրույցները դրական և կառուցողական են եղել:

Բաքերին նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց հետ՝ միջազգային ասպարեզում, և երկու երկրների միջև թյուրիմացություն և չի եղել, քանի որ նրանք նույնական կարծիքներ ունեն Սիրիայի, Կովկասի, Պարսից ծոցի և Կարմիր ծովի վերաբերյալ:

Նա նաև ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը երեք ամիս անց Թեհրանում ռազմական հանձնաժողովի համատեղ նիստ կանցկացնեն ՝ քննարկելու երկկողմ ռազմական կապերը, պաշտպանական արդյունաբերությունը և ռազմական պայմանագրերը, Սիրիայում իրավիճակը, տարածաշրջանում անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում