Ադրբեջանի կողմից ձերբակալված իրանցի երկու վարորդներն ազատ են արձակվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ Ադրբեջանի կողմից ձերբակալված իրանցի երկու վարորդները ազատ են արձակվել: Շահրուդ Նորուզիի և Ջաֆար Բարզեգարի ազատ արձակումն Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն ներկայացրել է որպես «հումանիտար սկզբունքների, փոխադարձ հարգանքի և բարի կամքի դրսևորում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, IRNA-ն տեղեկացնում է, որ վարորդները կվերադառնան տուն իրավական գործընթացներից հետո:

IRNA-ն հիշեցնում է, որ այս առնչությամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հոկտեմբերի 4 -ին մամուլի ասուլիսում նշել էր, որ Իրանը իր վարորդների նկատմամբ վերաբերմունքը չի տեսնում բարիդրացիության շրջանակներում:

Իրանական բեռնատարների երկու վարորդները ձերբակալվել էին Գորիս-Կապան ավտոմայրուղու` Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանցի ուժայինների կողմից:

Հայերեն العربية English Français Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը