6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերիվաճառքի տվյալների:
Առաջին տեղում է«Բոքոնիկը» գիրքը:Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ այլ ժողովուրդների՝ սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Երկրորդ հորիզոնականում է«Ովէապրումտնակում»հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Երրորդ հորիզոնականում է«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Դեն Բրաունի«Վայրի սիմֆոնիա»-ն չորրորդ տեղում է:Պատրա՞ստ ես խիզախ արկածների: Ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի ու վարազների, պստիկ բզեզների ու նրբագեղ կարապների: Բացահայտի՛ր ամեն մեկի թաքնված գաղտնիքը: Ճանապարհին կարող ես նկատել անակնկալներ, որ քեզ համար թողել է Մաեստրո մուկը՝ թաքնված բզզացող մեղու, խառը տառեր, որոնցից պետք է կազմես բանալի բառեր, և նույնիսկ գաղտնաբառ, որը պետք է բացահայտես: «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելերային հեղինակ Դեն Բրաունը ստեղծել է իր անդրանիկ նկարազարդ գիրքը, որտեղ կգտնես խելացի, առեղծվածային, երաժշտական և բացառիկ զվարճալի պատմություններ:
Հինգերորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը փոքրիկներին հնարավորություն է տալիս ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Հովհաննես Թումանյանի«Փիսիկի գանգատը»ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
Լիզ Փիշընի «Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը» յոթերորդ հորիզոնականում է։ Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզբզոցներով ու ծաղրանկարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։
Ութերորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթի մեկ այլ հրատարակություն է: Այս անգամ, բացի հեքիաթի ընթերցանությունից, երեխաները հնարավորություն ունեն գունավորել երեք խոզուկներին իրենց սիրելի գույներով։
Դեյվիդ Լիչֆիլդի«Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը»իններորդ տեղում է։Ջութակահար Հեկտորն ու նրա շունը` Հյուգոն, մտերիմ ընկերներ են: Բայց երբ Հեկտորին թոշակի են ուղարկում, Հյուգոն ինքն է ջութակ նվագել սովորում: Շուտով նշանավոր երաժիշտ Արջը առաջարկում է նրան շրջագայել ու նվագել հազարավոր մարդկանց առաջ: Հյուգոն վաղուց էր երազում նման հնարավորության մասին: Կկարողանա՞ Հեկտորը մի կողմ դնել իր հպարտությունը և ուրախանալ Հյուգոյի համար… «Արջն ու դաշնամուրը» հանրահայտ գրքին հաջորդող այս անկեղծ պատմությունը սովորեցնում է, որ լավ ու վատ օրերն անցնում են, բայց ընկերությունը հարատև է:
Նիլ Գեյմանի«Քորլայն»-ը տասներորդ տեղում է։Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Սպասվող փորձությունները հաղթահարելու համար Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | «Բոքոնիկը» | Բուկինիստ | 53 | |
| 2 | +2 | «Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 53 | |
| 3 | * | «Շաղգամը» | Բուկինիստ | 49 | |
| 4 | -3 |
Դեն Բրաուն «Վայրի սիմֆոնիա» |
Զանգակ | 37 | |
| 5 | -2 | «Երեք խոզուկները» | Բուկինիստ | 32 | |
| 6 | -1 |
Հովհաննես Թումանյան «Փիսիկի գանգատը» |
Բուկինիստ | 31 | |
| 7 | +2 |
Լիզ Փիշըն «Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը» |
Զանգակ | 31 | |
| 8 | * | «Երեք խոզուկները» | GSM | 29 | |
| 9 | Նոր |
Դեյվիդ Լիչֆիլդ «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը» |
Զանգակ | 24 | |
| 10 | -3 |
Նիլ Գեյման «Քորլայն» |
Զանգակ | 21 |