Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպանը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 20ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարան (նստավայրը՝ Թեհրան):

«Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Ալի Բադարա Կամարային և հույս հայտնել, որ նա, որպես Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև կապերի զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել են ՀՀ նախագահի նստավայրից:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ զրուցակիցները, մասնավորապես, առանձնացրել են կրթության և գիտության, մշակույթի ոլորտները: Խոսվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության կարևորության մասին:

Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում