Սպորտ

Ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հասել է Պեկին

2 րոպեի ընթերցում

Ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հասել է Պեկին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային Օլիմպիական խաղեր-2022-ի կրակը հոկտեմբերի 20-ի առավոտյան հասել Է Չինաստանի մայրաքաղաք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Աթենքից ինքնաթիռը, որի մեջ Խաղերի կազմկոմիտեի պատվիրակությունն Էր, տեղական ժամանակով 06:01-ին (Երեւանի ժամանակով 02:01) վայրԷջք Է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայանում:

Նախօրյակին Հունաստանն օլիմպիական կրակը փոխանցել Է Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին: Արարողությունը տեղի Է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում՝ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի ներկայությամբ: Այս մարզադաշտը 1896 թվականին ընդունելէ մեր ժամանակների առաջին Օլիմպիական խաղերը: Օլիմպիական կրակը վառել են հոկտեմբերի 18-ին Հին Օլիմպիայում՝ Օլիմպիական խաղերի հայրենիքում: Հին Օլիմպիայից կրակը Աթենքի Ակրոպոլիս են տեղափոխել գիշերը, իսկ առավոտյան հասցրել մարզադաշտ: Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը այդ կրակից վառել Է հատուկ ջահը եւ այն հանձնել Պեկինի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յույ Ցզայցինին:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում անցկացվելու են փետրվարի 4-20-ը, Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը: Չինաստանի մայրաքաղաքն Օլիմպիական խաղերի անցկացման վայր Է ընտրվել 2015 թվականի հուլիսի 31-ին Կուալա-Լումպուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում: Պեկինը կդառնա առաջին քաղաքը, որը կընդունի ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային խաղերը: Ամառային Օլիմպիական խաղերը Չինաստանի մայրաքաղաքում անցկացվել են 2008 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում