Պուտինը պատմել Է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել Է, որ երկու երկրների միջեւ ստեղծվել Է բովանդակալից երկխոսություն եւ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն. համապատասխան հեռագիրը հրապարակվել Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բազմադարյան ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջեւ ստեղծվել Է բովանդակալից քաղաքական երկխոսություն, տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն: Ռուս-հայկական կապերի զարգացման գործում նշանակալի դեր Է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ Է տալիս իրականացնել փոխշահավետ նախագծերը տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ բազմաթիվ այլ ոլորտներում»,-ասվում Է հեռագրում:

Պուտինը կարեւոր Է համարել, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական եւ գործնական շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը եւ նշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:

«Ակնկալում եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ոգով, մեկնարկ կտա նոր նախաձեռնությունների, որոնք կօժանդակեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եվրասիական տարածությունում»,-հավելել Է Ռուսաստանի նախագահը՝ հաջողություններ մաղթելով համաժողովի մասնակիցներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Français Русский Türkçe

Մոսկվան օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունը Կիևի հետ հակամարտության կարգավորման գործում

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հաստատեց մի շարք ապրանքախմբերի դրոշմավորման փորձնական ծրագիրը

Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը

Քաղաքական պրոցեսը տանում է նրան, որ արտահերթ ընտրությունների կարիք չի լինելու. Փաշինյան

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը